կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-14 23:09
Քաղաքական

Կան սարքած թղթեր, այդ ամենը տեղի ունեցավ իմ ելույթից հետո. սա քաղաքական գործ է. Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ ԱԱԾ-ից

«Կան սարքած թղթեր, այդ ամենը տեղի ունեցավ իմ ելույթից հետո. սա քաղաքական գործ է»,- մոտ 8 ժամ ԱԱԾ-ում հարցաքննվելուց և դուրս գալուց հետո ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։ ԲՀԿ-ական պատգամավորներն ու համակիրները, որոնք 8 ժամ կանգնած էին ԱԱԾ շենքի դիմաց՝ նրան դիմավորեցին ծափահարություններով։

Նշենք, որ ԱԱԾ-ում երեք քրեական գործ է հարուցվել, որոնք առնչվում են Գագիկ Ծառուկյանին։

Ավելի վաղ Ծառուկյանի առանձնատունը խուզարկել էին։ Ծառուկյանին աջակցության ակցիայի ընթացքում այսօր ավելի քան հարյուր մարդ է բերման ենթարկվել։

Նշենք, որ ՀՀ Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանը այսօր՝ հունիսի 14-ին,  հրավիրվել էր ԱԱԾ՝ հարցաքննության Գագիկ Ծառուկյանին առնչվող գործերից մեկով։ Իշխան Զաքարյանն ունի վկայի կարգավիճակ։