Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Քիչ առաջ ավարտվեց Հիմնադիր խորհրդարանի գրասենյակի խուզարկությունը: Հիմնադիր խորհրդարանի անդամ Վարուժան Ավետիսյանը խուզարկությունից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ խուզարկությունը տևել է մոտ երկու ժամ, քննչական օպերատիվ խումբը ժամանել է իրենց գրասենյակ, ցույց է տվել խուզարկություն կատարելու վերաբերյալ օրինական որոշումը և անցել գործողությունների: Վարուժան Ավետիսյանի խոսքով` Հիմնադիր խորհրդարանի նախագահ Ժիրայր Սեֆիլյանը ձերբակալվել է նախքան խուզարկությունը սկսելը: Խուզարկություն կատարողները գրասենյակից տարել են երկու համակարգիչ, երկու նոթբուք, որոնք անձնական օգտագործման են եղել: Ըստ Ավետիսյանի` իրենք այդ մասին գործողություն իրականացնողներին հայտնել են, բայց որևէ արձագանք չի եղել:
Նա հայտնեց նաև, որ խուզարկություն իրականացնողները տարել են 10 տարվա հնության անպետք թղթեր:
Ավետիսյանը այդ գործողությունները համարեց անհեթեթություն: Ինչ վերաբերում է հայտնաբերված զենք-զինամթերքին` նա հայտնեց, որ որևէ տեղեկություն չունի այդ մասին: