Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն անհրաժեշտություն է տեսնում, որ ԱԺ գլխադասային հանձնաժողովն Արսեն Ջուլֆալակյանին ու ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին կանչի ու հասկանա, թե որն է եղել խնդիրը:
Ըստ Yerkir.am-ի՝ լրագրողների հետ զրույցում պատգամավորն ասաց, որ իրականում ԱԺ կրթության հանձնաժողովը մի շարք տարաձայնություններ ունեցել է ԿԳՄՍ նախարարության հետ, այդ թվում՝ նաև սպորտի բնագավառում, ինչը Արսեն Ջուլֆալակյանը նշել էր։
«Այո, փոխնախարար Գրիշա Թամրազյանի հետ էր հիմնականում, որը սպորտը համակարգում էր։ Այս խնդիրը, որ կար, բավականին երկար էր, և միգուցե հաղորդակցումը պատշաճ չի կատարվել և պատճառն էլ եղավ հետագա քայլերի, որոշումների»,- ասաց Սոֆյա Պողոսյանը։
Նա Ջուլֆալակյանին ցանկացավ հաջողություններ: «Ես վստահ եմ, որ մենք դեռ կունենանք հնարավորություն քննարկելու հարցը: Եթե իմ խնդրանքն անցնի, նա իմ խնդրանքին տուրք տա ու վերադառնա, ես կդառնամ ամենաուրախ պատգամավորներից մեկը»,- ասաց Սոֆյա Պողոսյանը:
Պատգամավորը պատրաստ է հրապարակավ էլ խնդրել․ «Որպեսզի իր որոշումից ետ կանգնի, ետ գա ու իր կարևոր դերն ունենա այն ամուր թիմում, որը մենք ունենք կրթության հանձնաժողովում»:
«Իմ քայլը»-ի պատգամավորը չի կարող պատասխանել՝ արդյո՞ք մանդատից հրաժարված Արսեն Ջուլֆալակյանը շարունակելու է համագործակցությունը քաղաքական թիմի հետ։
«Իմ կարծիքով՝ իր գրածն այն էր, որ գործընկերային հարաբերություններ միշտ կլինեն, ինքը պատրաստ կլինի աջակցել ցանկացած հարցում: Եթե ես այսօր ունենամ սպորտի հետ կապված հարց, առաջին հերթին իրեն եմ զանգելու և ստանալու սպառիչ պատասխան»,- ասաց Սոֆյա Հովսեփյանը:
Նա վստահ է, որ նրանց պետք է լսի նաև խմբակցությունը, ինչը պետք է արդեն արված լիներ, սակայն, ցավոք, չի արվել:
Մանրամասն՝ տեսանյութում: