կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-31 14:17
Քաղաքական

Փաշինյանը գնում է վաբանկ․ ստացել է Ալիեւի երաշխիքները եւ ստորագրել վտանգավոր թղթեր․ Ա․ Աշոտյան

Նիկոլ Փաշինյանը եւ նրա թրքաբարո թիմը շարունակում են թաքցնել զոհվածների իրական թիվը, զոհվածների մարմիններն ու մասունքները։ Երբ ես պատերազմի ընթացքում զորակոչվեցի բանակ, իսկ ես դատական բժիշկ եմ, ենթադրվում էր, որ պետք է գնամ եւ մասնակցեմ դիահերձման աշխատանքներին, օգնեմ, որպեսզի մարմինները հարազատներին մաքսիմալ շուտ հասնեն։ Ինձ չզորակոչեցին իմ մասնագիտությամբ շատ պարզ պատճառով։ Պատերազմի չորրորդ օրը գիտեի, որ բազմաթիվ զոհեր կան, որոնք պահվում են «Սպայկայի» սառնարաններում․ ըստ Yerkir.am-ի՝ հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Նրա խոսքով՝ դիահերձարանները, որոնք նախատեսված են եղել կորոնավիրուսի պատճառով մահացած անձանց համար, դրանք եւս լցված են եղել պատերազմի զոհերի մարմիններով։ 

«Փաշինյանը, որն արդեն դուրս է եկել քարոզարշավի, այնքան է լկտիացել, որ ասում է՝ հպարտ ենք, որ պարտվել ենք։ Չգիտեմ՝ ինչ պետք է լինի, որ այս զոհերի ցավը դառնա բոլորինը։ Այս ցավը կարելի է բուժել մի դեպքում, եթե մենք Նիկոլ Փաշինյանին քաղաքականապես ոչնչացնենք։ Վերջին երկու օրվա նրա ագրեսիվ պահվածքը վկայում է այն մասին, որ նա գնում է վաբանկ։ Ալիեւից ստացել է երաշխիքներ, որ սահմանի վրա նոր մեծ «չեպեներ» մինչեւ ընտրարշավ չեն լինելու՝ նույն երաշխիքներից, որոնցից ստացել էր 2018-ի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին՝ ընտրություններին ընդառաջ, եւ կարծում եմ՝ Նիկոլը ինչ-որ մի բան ստորագրել է։ Էն փաստը, որ Նիկոլը թողել է մեր երկրի դարդը, ռազմագերիների հարցը, պրոբլեմները եւ մարզերում հայալեզու, բայց թուրքական քարոզչություն  է իրականացնում, վկայում է այն մասին, որ իր թիկունքը ամուր է, իսկ իր թիկունքում վաղուց Ադրբեջանի ժողովուրդն է»,- ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Արմեն Աշոտյանի խոսքով՝ թշնամու հետ կար Փաշինյանի հստակ պայմանավորվածություն, ինչի պատճառով Հայաստանի իշխանությունը 44 օր շարունակ խաբում էր ժողովրդին՝ իբր հաղթում ենք Արցախի պատերազմում։ 

Մանրամասն՝ տեսանյութում