|
Փոխարժեքներ
03 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 |
| EUR | ⚊ | € 440.47 |
| RUB | ⚊ | ₽ 4.7293 |
| GBP | ⚊ | £ 502.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Հուլիսի 8-ին «Հրապարակ TV» առցանց հեռուստաալիքի հյուրն էր ՀՅԴ Հրայր Մարուխյան հիմնադրամի տնօրեն Շաղիկ Մարուխյանը: Հաղորդման ընթացքում նա խոսել է հիմնադրամի ստեղծման պատմություն ու անցած ճանապարհի, ինչպես նաև առաջիկա անելիքների մասին:
«Մեր նպատակն է եղել հայ երիտասարդներին հասու դարձնել ազգային արժեքներին և ընկերվարության գաղափարախոսությանը, ինչպես նաև ապահովել քաղաքական, սոցիալական, կրթական ոլորտներում ՀՀ քաղաքացիների պատրաստվածության անհրաժեշտ մակարդակն ու նրանց ակտիվ մասնակցությունն այդ ոլորտների զարգացման գործում»,- նշել է Շաղիկ Մարուխյանը՝ խոսելով հիմնադրամի առջև դրված խնդիրների մասին:
Պատասխանելով ճշտող հարցին, թե չի՞ կարող, արդյոք, տպավորություն ստեղծվել, որ ՀՅԴ հարկի ներքո գործող հիմնադրամը ծառայում է կուսակցության քարոզչական աշխատանքներին, Շաղիկ Մարուխյանը մասնավորապես նշել է. «Քարոզչական առաքելություն, որպես այդպիսին, հիմնադրամը չունի: Այո, այն ստեղծվել և ֆինանսավորվում է Հայ Յեղափոխական Դաշնակցության կողմից, բայց ոչ այսրոպեական քաղաքական հարցեր սպասարկելու նպատակով: Հիմնադրամը քարոզչամիջոց չէ, այն ապահովում է Դաշնակցության գաղափարախոսության և դավանած արժեքների տարածումը հանրության շրջանում»:
Մանրամասները՝ տեսանյութում: