կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-28 23:32
Քաղաքական

Նիկոլը նոյեմբերի 10-ից վարչապետ չէ. Շաղիկ Մարուխյան

Նիկոլը նոյեմբերի 10-ից վարչապետ չէ. Շաղիկ Մարուխյան

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Շաղիկ Մարուխյանը գրում է.

«Նիկոլը նոյեմբերի 10-ից վարչապետ չէ: Նա չի կարող Հայաստանի հետ ոչ մի առնչություն ունենալ: Իր այս կամ այն խոսքը, առավել եւս այսօրվա թշվառ հարցազրույցը մեկնաբանելը անիմաստ վարժանք է: Նա նոր չի ռեկորդային ստախոս, կոմպլեկսավորված անկառավարելի հիմար, ապիկար: Կխղճայի իրեն, եթե երկիր տապալած չլիներ: Դավաճանը պոզով պոչով չի լինում: Չշեղվենք: Նա հա՛ էլ իր երգն է երգելու, ինքն իրեն հակասելու ամեն հաջորդ նախադասությամբ. ինչ որ մեկդ զարմացա՞վ: Նույնքան խղճալի են իր արոտավայրում արածող պատգամավորները, ինչքան էլ փրփուրներից կախվեն ու փորձեն ցույց տալ, որ իրենք «հայրենանվեր» գործ են անում: Նման է նրան, որ դու քո ավերված ու վառված տանը, մի սիրուն նկար ուզես կախել պատից, երբ ընտանիքիդ անդամները սպանվել են, պատերն էլ կիսափուլ, ու հա ասես՝ տեսեք ինչ սիրուն նկար եմ կախում, տեսեք ինչ լավ բան եմ անում... Գնալու եք, մեկ ա, վերցրեք ձեր նկարն ու անտաղանդ նկարչին ու մաքրվեք տեսադաշտից. հազար գործ կա անելու: Մեկ է բոլորդ եք դատվելու. Աստված կանչեք, որ դատարանով դատվեք»: