ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Շաղիկ Մարուխյանը գրում է.
«Դեպի Արցախ. վեց ամիս առաջ դա անգամ նշելու բան չէր. միշտ էլ գնում էինք, որ ճամփով ուզէինք: Հիմա դա դարձավ «իվենթ», միջոցառում. ու շատ արագ բոլորը հարմարվեցին դրան. նիկոլը հասկացավ, որ Արցախի համար ժողովուրդը չի ընդվզի, «փողոց դուրս չի գա»: Ու նիկոլը ճիշտ էր: Մեր ժողովուրդը Արցախի համար փողոց դուրս չի գալու: Նա սոցիալական հարցերով է զբաղված: Դրա վրա ինքը որոշեց իրա նախիրով մնալ, ու մաշեցնել ընդիմությունը: Ինձ համար խեղդվելու չափ անընդունելի է նախորդ փաստը. իմ ժողովուրդի համար մեկ է, իր երկրի, որ մասն է թշնամուն «անցել», կարեւորը իր պատիեզդն է, թոշակ-նպաստ համակարգը, մի քանի տեղահանված արցախցու օգնությունը, «հներից» վրեժ լուծելու ցանկությունը, հների ուսերի վրայով եկած լիքը կազմակերպություններից օգտվելու փաստը, իրա այսօրը: Փաստ եմ գրանցում: Ոմանք կասեն դրանում բոլորս ենք մեղավոր: Ես կասեմ ոչ մեկ էլ մեղավոր չի, դա մենք ենք: Վատ ա չէ՞: Բայց դա մենք ենք: բոլորս ենք. նստենք ու մեծ մեծ խոսենք համացանցով: Բարձր գաղափարներից: հասնում ա բոլորիս: Նիկոլի նման դեգեներատը մի բան էլ շատ ա մեզ: Նստենք տանը այլընտրանք մոգոնենք, ընթացքում երկիրը համարյա կիսվում ա. երեւի դա էլ ա օք. կարեւորը պատիեզդն ա, անմիջական ընտանիքը, պատերազմ չգնացած մարդն ու տղան, լպիրշ էրատոն ու իր երկրպագուները հեռուներում «է վարչապետին տիկինը կ‘ըլլայ, պատկեր մը քաշուինք» վիճակներով:
Մի օր կարթնանանք. ամեն մի ազատագրվելիք տարածքի համար պատասխան կտանք հազարավոր տղաների հիշատակի առջեւ, որոնք ատամներով ու իրենց կյանքով պահեցին թուրքին բառացիորեն նվիրված հայրենիքը. նրանք էլ ունեին տուն տեղ, պադիեզդ, ունեին երազ, սիրած աղջիկ, կին, երեխա, ծնող...
Արցախի ճանապարհը մշուշոտ է այսօր. տեղ տեղ արեւ, բայց հիմնականում մառախուղ....»: