կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-07 17:56
Քաղաքական

Հայաստանին սպասվում են ծանր ժամանակներ․ Լարիսա Ալավերդյան

Հայաստանին սպասվում են ծանր ժամանակներ․ Լարիսա Ալավերդյան

Այս իշխանության կառավարման ընթացքում Հայաստանը հետեւողական զրկվում է իր ինքնիշխանությունից։ Մենք պետք է հստակեցնենք, կամ պահանջենք կառավարությունից պատասխանել մեկ հարցի՝ ինչու՞ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան սահմանները չի պահում հայկական բանակը, որ ռուս սահմանապահներ պիտի տեղակայվեն։ Այս հարցի պատասխանը պիտի ստանանք, նոր հասկանանք, թե ինչ է տեղի ունենում․ Yerkir.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան, քաղաքական գործիչ Լարիսա Ալավերդյանը։

Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանը միջազգային ամենապղտոր կենտրոնների սրտի ուզած եւ երազած ղեկավարներից է, քանի որ միայն Փաշինյանի օրոք է Հայաստանը քայլ առ քայլ զրկվում ժողովրդավարական ինքնիշխան պետության բոլոր հատկանիշներից։

Խոսելով Հայաստանի սուվերեն սահմանների նկատմամբ Ադրբեջանի հարձակողական գործողություններին  ՀԱՊԿ-ի լռության մասին՝ Ալավերդյանն ասաց, որ Ադրբեջանի ՀՀ սահմանների նկատմամբ ոտնձգություննեի առնչությամբ նախ պետք է Հայաստանի զինված ուժերն ու ԱԱԾ-ն արձագանքեն․ «Երբ քայլեր ձեռնարկվեին, տեսնեինք, թե ինչպես է պատասխանում Ադրբեջանը, արդյո՞ք նա անցնում է ավելի կոշտ միջոցների, այդ ժամանակ, ըստ երեւույթին, պետք էր դիմել եւ հստակեցնել ՀԱՊԿ-ի դիրքորոշումը։ Խնդիրն այն է, որ ՀՀ ո՛չ զինված ուժերը, ո՛չ անվտանգությունը չեն նախաձեռնել որեւէ քայլ։ Մենք պետք է հասկականք, որ Հայաստանի չձեռնարկած քայլերի դեպքում ակնկալել, որ մենք ունենալու ենք ՀԱՊԿ-ից ավելին, քան ունեինք մինչեւ այսօր, կարծում եմ՝ միամտություն է»։

Ալավերդյանի դիտարկամբ՝ Հայաստանին սպասվում են ծանր ժամանակներ։

«Եթե այն գրագետ խավը, որը պասիվություն դրսեւորեց եւ չգնաց ընտրությունների շարունակի պասիվ մնալ եւ փնտրի իր սեփական փրկությունը այլ երկրներում, ապա անշուշտ մեզ սպասվում են շատ ծանր ժամանակներ։ Գործող իշխանության քայլերը ուղղակի հրավեր են հարեւան պետություններին՝ տիրանալ Հայաստանին, ընդ որում՝ Թուքրիայի եւ Ադրբեջանի վարած ագրեսիվ քաղաքականությունը հենց այդ նպատակն ունի։, այն է՝ ոչնչացնել թե՛ հայերին, թե՛ հայոց պետությունը, հետեւաբար չի բացառվում, որ մեր պետության նկատմամբ կլինի շարունակական ոտնձգություններ։

Լիանա Սարգսյան