Դերասանուհի Անահիտ Մութաֆյանը գրում է.
«Նախընտրական քարոզարշավի ընթացքում համագործակցեցի «Հայաստան» դաշինքի Գյումրու ՀՅԴ շտաբի հետ։ Առաջին օրերին դաշնակցականները ինձ չէին ընդունում, ես օտար մարմին էի 130 տարեկան օրգանիզմում, հետո կամաց կամաց սկսեցինք մերվել ու դա եկավ ինտենսիվ աշխատանքից ՀՅԴ գրասենյակը վերածվել էր մեղվի փեթակի ամեն մեկն ուներ իր գործը և բոլորը աշխատում էին նվիրված ու կանոնակարգված (դա ավելի ակնառու դարձավ արդյունքների ամփոփումից) այդտեղ միակ անկանոնը ես էի, որը ոչ մի կերպ չէր տեղավորվում դաշնակցական օրենքների, կարգ ու կանոնի մեջ, բայց նրանք ինձ ընդունեցին այնպիսին ինչպիսին կամ քանզի մարտի դաշտում բոլորս հավասար կռվում էինք։ Առավոտյան հասնում էի գրասենյակ բոլորից ուշ դե հասկանում եք կին եմ և վերջ ի վերջո դերասանուհի)))) հասնում էի սուրճի ժամին, երբ մի 10 ը տղամարդ իրենք իրենց համար սուրճ էին պատրաստում ու խմում էին բացառապես լուծվող սուրճ, բացառապես հարած, բացառապես հարված ձեռքով և այդ գդալների սիմֆոնիան նյարդայնացնում էր ինձ, մի օր որոշեցի կատակել կամ ցինիկանալ և խնդրեցի ինձ էլ սուրճ պատրաստել, բավական չէ ես դաշնակցականների մեջ էի դրան գումարած գյումրեցիների հիմա գիտեմ սպասում եք, որ հայտնի անեկդոտի պես պիտի շարունակեմ առաջին օրը չտեսա երկրորդ օրը չտեսա, ոչ բանը դրան չհասավ, նրանք ինձ համար սուրճ պատրաստեցին, բայց հաջորդ օրվանից դաշանկցականներին հատուկ ոճով ես պատժվեցի և ստիպված էի բոլորի համար, նույնիսկ հյուրերի համար սուրճ պատրաստել, բայց դա ես անում էի հաճույքով, երեկոյան, երբ գործը թեթևանում էր մի քիչ, գնում նստում էի հիանալի մարդ ու հիանալի դաշնակցական ընկեր Տիգրանի կողքին և մի բառ ասում ընկեր Տիգրանը բանավեճի մեծ վարպետ էր հաճույք էի ստանում բանավեճից։ Այդ ընթացքի ամենահաճելի պահը, երբ քարոզարշավից հոգնած գրասենյակ էին գալիս երիտասարդները, նրանք կարծես զինվորներ լինեին որոնք գնացել էին առաջադրանքի։ 14 հիանալի օրեր, որոնց ընթացքում հայրենասիրությունս հասավ պիկի, ես ուզում էի գրավել ողջ աշխարհը, երբ շփվում էի երիտասարդ դաշնակցականների հետ, որոնցից շատերը 44 օրյա պատերազմի մասնակացիներ էին։
Ես կարոտում եմ բոլորիդ, կարոտում եմ բանավեճերն ու գդալի ու բաժակի հիանալի սիմֆոնիան, կարոտում եմ մեր բուռն աշխատանքը, նույնիսկ կարոտում եմ ջղային ղեկավարի, ջղային և խիստ նկատողություններին, բայց դրանք տեղին էին քանզի մենք՝ ես և դաշնակցականները մանդատի պայքար չէինք տալիս, մենք լծվել էինք հայրենիքի փրկության գործին»։