Դերասանուհի Անահհիտ Մութաֆյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Կարոտս ու էմոցիաներս այնքան շատ են, որ որոշեցի քարոզարշավի 14 օրերը շարք դարձնել և հերթով պատմել։ Երբեք չեմ տեսել, որ դաշնակցականները խոսեն իրենց արած գործից կամ նկարեն աշխատանքը ու տեղադրեն համացանցում, քանի դեռ դաշնակցական չեմ ես նրանց փոխարեն կանեմ այդ գործը))) ինչպես երեկ արդեն ասել էի քարոզարշավի ընթացքում համագործակցեցի 《Հայաստան》դաշինքի Գյումրու ՀՅԴ շտաբի հետ։ Ես այնտեղ հայտնվեցի շատ պատահական, ինձ հրավիրեց իրենց հետ համագործակցության շտաբի պետ՝ Գևորգ Ալեքյանը։ Գուշակեցիք պատմությանս գլխավոր հերոսը նա է։ Գևորգի մասին շատ երկար կարող եմ գրել, հախուռն, հայրենասեր, իր գործին նվիրված անձնավորություն։ Գևորգի հետ էլ առաջին երկու օրը հեշտ չէր ոչ թե այն պատճառով, որ նորից օտար մարմին էի այլ զուտ մեր ռիթմը չէր համընկնում։ Ընկեր Գևորգը աշխատում էր ժամացույցի ճշգրտությամբ, ամեն ինչ ժամանակին և կանոնակարգված , իսկ ես...դե արդեն պարզ է ինձ համար ժամանակը ոսկի չէ և ես չեմ վազում նրա հետևից))) առաջին երկու օրը նա հարգում էր ինձ որպես հյուրի և ներում դանդաղկոտությունս և արվեստագետի ազատ անբռնազբոս հոգիս, բայց երբ անցան այդ երկու օրերը ու դարձա շտաբի մի մասնիկ(երանի չդառնայի) ընկեր Գևորգը սկսեց պահանջել ինձանից նույն խստությամբ ինչ խստությամբ պահանջում էր դաշնակցական ընկերներից։ Նրա հախուռն բնավորությանը ծանոթացա (ոչ ծանոթանայի) երբ առաջին անգամ նա ինձանից ինչ որ փաստաթղթեր ուզեց, ես գնացի այդ փաստաթղթերի ետևից և միջանցքում զրույցի բռնվեցի, նորից հետաքրքիր բանավեճ էր ընկեր Տիգրանն ու ընկեր Բաբկենը երկրի հարցն էին քննարկում րոպեներ անց ողջ կոմիտեն լցվեց ընկեր Գևորգի հիանալի բարիտոնով 《Անաիդ ու՞ր մնացիր》տեղումս քարացա,վազեցի դեպի իր աշխատասենյակ թղթերը ձեռքիս դողում էին, չէի մտնում, ինձ հավաքեցի, զսպեցի ու մտա նկատեց այլալված դեմքս ու հազիվ ծիծաղը զսպելով, շինծու ջղային դեմքով վերցրեց թղթերը ու ուղորդեց դեպի միջանցքում դրված բազմոցը 《գնա նստի, տեղիցդ չշարժվես, որ կանչեմ շուտ գաս》։ Այդ բազմոցը դարձավ ինձ համար հարազատ վայր, նույնիսկ որոշել էի Երևան վերադառնալիս հետս տանել։ Ես նեղսրտում էի, բայց երբ հունիսի 20 ի գիշերը լույս 21 ը ես տեսա մեր ընտրատեղամասերի արդյունքները ու համեմատացեի քաղաքի մյուս տեղամասերի հետ հասկացա թե ինչ՞ է նշանակում ժամացույցի պես աշխատելը և ներեցի ընկեր Գևորգի հախուռն բնավորությունը, բայց չեմ կարող չպատմել նաև իր հոգատարության մասին ոչ միայն իմ այլ բոլորի նկատմամբ, երբ հոգատար հոր պես կերակրում էր բոլորիս, երբ ավագ եղբոր պես անհանգստանում էր, երբ մեկն ու մեկս դուրս էինք գալիս կոմիտեից և մի փոքր ուշանում, երբ օրվա վերջում կանգնում էր մի այնպիսի հայացքով նայում մեզ, որ մենք հասկանայինք թե որքան է նեղվել մեզ հետ խիստ լինելու համար։ Ընկեր Գևորգի մարդկային ու հայրենասեր տեսակը բացահայտեցի ամբողջովին հունիսի 19 ին լռության օրը, երբ մամուլում լուր տարածվեց թե 《Հայաստան》դաշինքի շտաբի պետերին ձերբակալում են, ժամը 00։00 զանգեցի Գևորգին անհանգստացած ասաց, որ կոմիտեում է և չի պատրաստվում գնալ տուն, անհանգստացա որոշեցի մենակ չթողնել ու ապացուցել, որ ոչ միայն հին ընկերները չեն դավաճանում այլ նաև նորերը))) ճանապարհին նկատեցի, որ միայն մեր շտաբի դռներն են բաց ու դռները չփակվեցին մինչ հունիսի 21 ի գիշերը 3 ը։
Վերջին օրերին, երբ արդեն զգում էի, որ վերադարձս մոտ է ընկեր Գևորգի գրապահարանից վերցրեցի ՀՅԴ կանոնագիրքը, A4 ֆորմատի թուղթ ու գրիչ նա նկատեց ու հասկացավ ինչ՞ եմ անում, մոտեցավ, ժպտաց ու վերցրեց ձեռքիցս գրիչն ու կանոնագիրքը, զարմացա,ապա կամաց ականջիս շշնջաց 《լավ մտածի, սա սովորական կուսակցություն չէ սա կենսակերպ է》։
Երանի մեր երկրում շատ լինեին նման մարդիկ, նման դաշնակցականներ մենք պարտություններ երբեք չէինք ունենա։