|
Փոխարժեքներ
19 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.19 |
| EUR | ⚊ | € 422.02 |
| RUB | ⚊ | ₽ 5.0067 |
| GBP | ⚊ | £ 487 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ԼԳԲՏ համայնքի հարյուրավոր հակառակորդներ ներխուժել են Ռուսթավելի պողոտա՝ Թբիլիսիի խորհրդարանի շենքի մոտ, հանել ԵՄ դրոշը և այրել այն: Այս մասին երեքշաբթի հաղորդել է ՏԱՍՍ-ը:
ԵՄ դրոշի փոխարեն նրանք տեղադրել են Վրաստանի դրոշը: Ցուցարարները գրավել են խորհրդարանի հարակից հրապարակը և չեն պատրաստվում ցրվել: Լսվել են բղավոցներ: Մոբիլիզացվել են հարյուրավոր ոստիկաններ, որոնք բոլոր լրագրողներին հետ են տարել իրադարձությունների էպիկենտրոնից՝ առճակատումից խուսափելու համար:
Հիշեցնենք, որ Թբիլիսում բախումներ էին սկսվել պահպանողական–ազգայնական ուժերի և ԼԳՏԲ համայնքի միջև այն բանից հետո, երբ սեռական փոքրամասնությունները որոշել էին երթ անցկացնել։