|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսն իր Twitter-ում կոչ է արել պատժել Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում սեռական փոքրամասնությունների երթի հակառակորդներին:
«Մենք դատապարտում ենք հուլիսի 5-ին Վրաստանում քաղաքացիական հասարակության ակտիվիստների, համայնքների ներկայացուցիչների և լրագրողների դեմ դաժան հարձակումները: Վրաստանի ղեկավարությունը և իրավապահ մարմինները պետք է պաշտպանեն կամարտահայտման և հավաքների ազատության սահմանադրական իրավունքները, ինչպես նաև պատասխանատվության ենթարկեն բռնության մասնակիցներին»,- գրել է Փրայսը:
Ավելի վաղ Թբիլիսիում 50 լրագրող վիրավորվել էր ԼԳԲՏ երթի դեմ կազմակերպված բողոքի ցույցերի ժամանակ:
Միջոցառման մասնակիցների և լրագրողների վրա հարձակումից հետո ԼԳԲՏ համայնքի կողմից կազմակերպված «Արժանապատվության երթ»-ը չեղյալ է հայտարարվել: Միջոցառման կազմակերպիչները հավելել են, որ իրենք չեն կարող վտանգել մասնակիցներին և դուրս գալ «բռնությամբ լի» փողոց։ Գեյ-շքերթը չեղարկելուց հետո Թբիլիսիի փողոցներում սկսվել են զանգվածային հանդիսությունները: