|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
ԶԼՄ-ների ավելի քան 50 աշխատակիցներ տուժել են Թբիլիսիում ԼԳԲՏ երթի հակառակորդների ցույցի ժամանակ: Վրաստանի ՆԳՆ-ն հայտնում է, որ Թբիլիսիում այսօրվա իրադարձությունների կապակցությամբ տվյալ պահին վարչական կարգով ձերբակալվել է 8 մարդ, հայտնում է Առաջին վրացական ալիքը:
55 անձի նկատմամբ քննչական միջոցառումների արդյունքում բացահայտվել են բռնության փաստեր, այդ թվում՝ տարբեր ԶԼՄ-ների 53 ներկայացուցիչների հանդեպ:
«Ներքին գործերի նախարարությունը մեկ անգամ եւս դատապարտում է ատելություն սերմանող գործողությունները, ներառյալ բռնությունը լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ: Նշված բոլոր փաստերի համար իրականացվում են համապատասխան քննչական եւ դատավարական գործողություններ: Բռնության եւ խախտումների մեջ ներգրավված անձանց նույնականացնելու համար ուսումնասիրվում են դեպքերը արտացոլող նյութեր»,- ասված է ՆԳՆ տեղեկատվության մեջ: