|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Վաշինգտոնը Վրաստանի իշխանություններին կոչ է անում հետաքննել հանրապետությունում ԼԳԲՏ անձանց հակառակորդների կողմից բռնության գործադրումը և չի բացառում պատժամիջոցների կիրառումը: Այսպես՝ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը երեքշաբթի կայացած ճեպազրույցում արձագանքել է լրագրողի խնդրանքին` մեկնաբանել ԱՄՆ Կոնգրեսում վրաց պաշտոնյաների նկատմամբ անձնական սահմանափակումներ մտցնելու հնարավորության մասին քննարկումները:
«Մենք ունենք մի շարք գործիքներ, որպեսզի պատասխանատվության ենթարկվեն աշխարհում մարդու իրավունքների ոտնահարման, բռնության մեջ ներգրավված անձինք: Պատժամիջոցները, իհարկե, այդպիսի գործիքներից են: Դուք գիտեք, որ մենք պատժամիջոցներ չենք հայտարարում նախքան դրանց կիրառումը, մենք շատ լրջորեն վերահսկում ենք իրավիճակը»,- ասել է նա:
«Ինչ վերաբերում է Վրաստանում գործող բոլոր քաղաքական դերակատարներին, մենք նրանց կոչ ենք անում դատապարտել այս բռնությունը: Մենք կրկնում ենք Վրաստանի կառավարությանն ուղղված՝ հետաքննություն անցկացնելու կոչը, որպեսզի հարձակվողները պատասխանատվության ենթարկվեն»,- ասել է Փրայսը:
Ըստ խոսնակի՝ յուրաքանչյուր վրացի լրագրողի անվտանգությունը և ժողովրդավարության ապահովումը պահանջում են, որ նրանք, ովքեր հարձակվել են խաղաղ ցուցարարների և ԶԼՄ-ների վրա, «հայտնաբերվեն, ձերբակալվեն և պատժվեն օրենքի ողջ խստությամբ»: «Մենք Վրաստանի ղեկավարներին և իրավապահ մարմիններին հիշեցնում ենք իրենց սահմանադրական իրավունքներն իրականացնելիս քաղաքացիներին պաշտպանելու պատասխանատվությունը»,- ասել է Փրայսը: