Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
CNN-ի թղթակից Ջուլիեն Պեբրելը այցելել է Հայաստանի Հանրապետության Լիճք գյուղ և ներկայացրել գյուղական կյանքը:
Տեղադրելով Լիճք գյուղում արած լուսանկարները` Պերբելը ներկայացնում է դրանց պատմությունները` նշելով, որ այնտեղ կանայք ուժեղ են, քանի որ գյուղի տղամարդկանց բացակայության ժամանակ նրանք են կատարում բոլոր գործերը և գյուղը «կենդանի» պահում:
Անուշն ու Ռուզաննան՝ հաց թխելիս
Տղամարդկանց սակավության պատճառով կանայք են արածեցնում նախիրը
Գյուղի հեքիմի դուստրը՝ Նվարդը, ով ապրում է սկեսրոջ հետ, ամուսինը մեկնել է ՌԴ
Տարեց տղամարդիկ, ովքեր դեռ ապրում են Լիճքում
Կանայք՝ հավաքված Լիճքի փողոցներից մեկում
Երեխաները ֆուտբոլ են խաղում գյուղի դաշտում
Լիլիթը՝ Անուշի դուստրը՝ քնած հոր լուսանկարների ալբոմը ձեռքին
Կանայք կարտոֆիլ են հավաքում
Անուշը՝ կովի թրիքը չորացնելիս
Անուշն ու Լիլիթը՝ գյուղի բժշկի մոտ` երեխան մղձավանջի պատճառով չի կարողնաում գիշերները քնել
Սիրուշը՝ կով արածելիս