Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Գերմանիայի իշխանությունները մտադիր են առաջարկել Բրիտանիան ընդգրկել, կորոնավիրուսով պայմանավորված, «մտահոգություն առաջացնող» երկրների ցուցակում և արգելել բրիտանացի զբոսաշրջիկների մուտքը ԵՄ՝ անկախ պատվաստված լինելուց:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պատրաստվում է համապատասխան գաղափարով հանդես գալ հունիսի 28-ին ԵՄ քաղաքական ճգնաժամերին արձագանքող հանձնաժողովի նիստում. գրում է The Times- ը՝ վկայակոչելով սեփական աղբյուրները:
Գերմանիայի իշխանությունների անհանգստության պատճառը Բրիտանիայում կորոնավիրուսի «դելտա տարբերակի» տարածումն է: Միևնույն ժամանակ, ինչպես նշում է թերթը, Հունաստանը, Իսպանիան, Կիպրոսը, Մալթան և Պորտուգալիան պատրաստվում են դեմ լինել այս նախաձեռնությանը: Ըստ Բրիտանիայի կառավարության աղբյուրի՝ ԵՄ շատ երկրներ «կարծում են, որ դա պետք է լինի ոչ թե Բեռլինի, այլ իրենց որոշումը»:
Ֆրանսիայի նախագահն իր հերթին ընդունել է Անգելա Մերկելի դիրքորոշումը՝ նախազգուշացնելով, որ Հյուսիսային Եվրոպան իրեն իրավունք է վերապահում շարժման ներքին սահմանափակումներ մտցնելու, և հայտարարել է խնդրին «ներդաշնակ» մոտեցման անհրաժեշտության մասին՝ շեշտելով, որ նոր սահմանափակումները պետք է հիմք դառնան նոր համաեվրոպական պատվաստանյութի անձնագրի ներդրման համար։
Հաջորդ ուրբաթ Բորիս Ջոնսոնը մտադիր է իր նստավայրում հանդիպել Գերմանիայի կանցլերի հետ և փորձել համոզել նրան՝ հրաժարվել այս վիճահարույց որոշումից: