|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Եվրահանձնաժողովի փոխնախագահ Վիվիան Ռեդինգը հայտարարել է, որ բրիտանական կառավարության դիրքորոշումը ներգաղթի վերաբերյալ «կործանում է ժողովրդի ապագան». հայտնում է Газета.Ru-ն՝ վկայակոչելով Guardian-ը:
Նա կարծիք է հայտնել, որ Մեծ Բրիտանիա ԵՄ-ից ներգաղթյալների հոսքի առնչությամբ անհանգստությունները սրվում են, որպեսզի ընտրողների ուշադրությունը շեղվի երկրի իրական խնդիրներից:
Ռեդինգի խոսքով՝ Մեծ Բրիտանիայի հասարակությանը մատուցվող տեղեկության մեծ մասը հիմնված է առասպելների վրա, որոնք ոչ մի ընդհանուր բան չունեն իրականության հետ: