Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքական Milliyet թերթը հրապարակել է թուրք պրոֆեսոր, դոկտոր Քեմալ Չիչեքի հոդվածը Հայաստանում տեղի ունեցած ընտրությունների մասին, որոնք, նրա խոսքով, հետք են թողել այն հակասությունների վրա, թե ինչ քաղաքականություն է վարելու Հայաստանը Թուրքիայի, Ադրբեջանի և Ռուսաստանի նկատմամբ:
Թեև Փաշինյանը խոսում էր հակաթուրքական և հակաադրբեջանական հռետորաբանությամբ, նա ազդանշան է տվել, որ հավատարիմ կմնա ղարաբաղյան պատերազմից հետո կնքված պայմանագրերին և դեմ չէ Թուրքիայի հետ սահմանների և նույնիսկ Նախիջևանի ու Ադրբեջանի միջև Զանգեզուրի միջանցքի բացմանը:
Ըստ թերթի՝ նմանատիպ քաղաքականություն է վարում նաև առաջին նախագահ և Փաշինյանի հոգևոր հայր Լևոն Տեր–Պետրոսյանը, որը նույնպես դեմ չէ Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների բարելավմանը։
Հոդվածագիրը նաև անդրադառնում է ընտրություններում Փաշինյանի հիմնական մրցակիցներին՝ մեջբերելով Ռոբերտ Քոչարյանի այն խոսքերը, որ իշխանության գալուց հետո փակելու է «Սորոսի գրասենյակները», ՌԴ օգնությամբ հզորանալու և հետ է բերելու Շուշին ու Հադրութը։
Թուրքերին դուր չի եկել նաև հունիսի 18-ին «Հայաստան» դաշինքի հանրահավաքը հրապարակում, Սիրուշոյի կողմից «Գինի լից» հայտնի երգի կատարումը, որը թուրքերից վրեժ լուծելուն է նվիրված։ Սա, ըստ թուրք հեղինակի, ապացույցն է Դաշնակցության և Սփյուռքի աջակցության։
Միևնույն ժամանակ, գրում է Չիչեքը, երբ խոսքը վերաբերում է Հայաստանին, իշխանության մեջ գտնվող ցանկացած քաղաքական ուժ և նույնիսկ Փաշինյանը, որն իշխանության եկավ Արևմուտքի աջակցությամբ, պետք է լավ հարաբերություններ ունենա Ռուսաստանի հետ: Եվ, Ռուսաստանի աջակցությանը զուգընթաց, Հայաստանի տնտեսական զարգացման ուղին կարող է անցնել նաև Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման ճանապարհով: