Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Շատ ուրախ եմ, որ ձեր այցն Ադրբեջան սկսվեց «ազատագրված» հողերից։ Երեկ դուք Իրանից թռաք Ֆիզուլի, այցելեցիք և՛ Ֆիզուլի, և՛ Զանգելան։ Մենք իսկապես գնահատում ենք դա․ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար, Տնտեսական համագործակցության ադրբեջանա-իրանական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Ռոստամ Ղասեմիի գլխավորած պատվիրակության հետ հեռավար հանդիպման ժամանակ. հաղորդում է AzerTAc-ը:
Հիշեցնենք, որ իրանցի նախարարը որոշել էր Ադրբեջան իր այցելությունը սկսել Արցախից օկուպացված տարածքներից:
«Պատերազմից հետո տարածաշրջանային համագործակցության հիանալի հնարավորություններ ի հայտ եկան: Պատերազմից հետո իրանա-ադրբեջանական հարաբերություններն այս ուղղությամբ էլ ավելի ընդլայնվեցին։ Այժմ ստեղծվել է շատ խոստումնալից 3+3 համագործակցության հարթակ՝ տարածաշրջանային համագործակցությունը զարգացնելու համար։ Առաջին հանդիպումն արդեն կայացել է։ Վստահ եմ, որ այդ հանդիպումները կանցկացվեն կանոնավոր կերպով և կապահովեն տարածաշրջանի երկրների շահերը։
Երեկ դուք նույնպես ծանոթացաք Զանգեզուրի միջանցքի ստեղծման ուղղությամբ տարվող աշխատանքներին։ Հաջողությամբ կառուցվում են ճանապարհներ և երկաթուղիներ։ Մենք դրական լուր ենք ստանում. Հայաստանն իր հերթին նույնպես նախատեսում է սկսել աշխատանքները։ Մի խոսքով՝ ես հույս ունեմ, որ հետպատերազմյան շրջանը նոր հնարավորություններ կբացի ողջ տարածաշրջանի համար։ Իհարկե, շատ կարևոր է նաև Իրանի Իսլամական Հանրապետության ներդրումն այս գործում», - ասել է Ադրբեջանի նախագահը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանն այսօր հայտնել էր, որ ավարտել է «Զանգեզուրի միջանցքի» շինարարության 90 տոկոսը, որը սկսվել էր 2020 թ. դեկտեմբերից: