Փոխարժեքներ
03 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
Թուրքական հեղինակավոր Milliyet պարբերականը «Իրանը Հայաստանին կարող է դռոններ վաճառել: Կրակի հետ խաղ Կովկասում» վերնագրով հոդվածում հայտնում է, որ Իրանը հնարավոր է ԱԹՍ-ներ վաճառի Հայաստանին:
Պարբերականը մեջբերում է Ալ-Ջազիրայի հոդվածը, որտեղ նշվում էր, որ 2022 թ. օգոստոսին Իրանի Քաշան քաղաքում տեղի է ունեցել ԱԹՍ-ներով զորավարժություն, որին բացի ՌԴ-ից մասնակցում էր նաև Հայաստանն ու Բելառուսը, որոնց իրանցիները սովորեցնում էին` ինչպես օգտագործել իրանական ԱԹՍ-ները:
Այնուհետև Milliyet-ը հիշատակում է Forbes-ի` «Հայաստանն ու Սերբիան ինչո՞ւ են ձգտում ստանալ իրանական դրոններ» հոդվածը, որտեղ նշվում է, որ Հայաստանն ու Սերբիան, ի շարս այլ 22 երկրներիմ ցանկանում են ձեռք բերել իրանական «Շահիդ-136» կամիկաձե տեսակի դրոններ, և այն կարող է ռազմավարական հետևանքների հանգեցնել Կովկասում և Բալկաններում:
Ռազմածովային վերլուծական կենտրոնի հետազոտող Սեմուել Բենդետը Forbes-ին ասել է, որ Հայաստանը փորձում է հակակշիռ գտնել Թուրքիա-Ադրբեջան դաշինքին: Բացի այդ, և՛ Հայաստանը, և՛ Իրանը անհանգիստ են Անկարա-Բաքու դաշինքից` մանավանդ իրանական սահմաններին թուրք-ադրբեջանական զորավարժություններից:
Milliyet-ը գրում է, որ Իրանը անհանգստացած է Հարավային Կովկասում իր ազդեցությունը կորցնելուց և փորձում է խոչընդոտել է Բաքվի և Երևանի միջև բանակցությունները` նախ և առաջ դժգոհ լինելով այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հավանական գաղափարից, և այդ է պատճառը, որ Երևանին հնարավոր է ԱԹՍ-ներ վաճառի: