|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Ֆիանսների նախարարությունը հերթական ուսումնասիրության արդյունքում 290 խախտում է բացահայտել 38 խոշոր ընկերությունների մոտ:
Ուսումնասիրություններն իրականացվել են հոկտեմբերի 21-31-ն ընկած ժամանակահատվածում: Մի շարք խոշոր ընկերություններ, ինչպիսիք են Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանը, «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերությունը, «Վալան Պրոֆ»-ը, «Հայփոստ»-ը սխալ հարկային հաշվետվություններ են ներակայացրել: Այդ ժամանակահատվածում Հայաստանի ամբողջ տարածքում տնտեսվարող սուբյեկտների կողմից անվավեր կամ չեղյալ է ճանաչվել 3656 էլեկտրոնային հարկային հաշիվ` 2.5 մլրդ դրամ ընդհանուր արժեքով:
Ուսումնասիրությունները շարունակվել են նաև նոյեմբերի առաջին տասնօրյակում: Իրականացված աշխատանքների և հսկողական միջոցառումների արդյունքում հարկ վճարողներին առաջադրվել է մոտավորապես 424.7 մլն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն: