|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Ընտրությունների վերահսկման կոմիտեն արձանագրել է, որ վերգետնյա սփռում ունեցող Freenews հեռուստաընկերությունը խախտել է ընտրություններին նախորդող օրը քարոզչություն կատարելու արգելքը: Այս մասին նշվում է կոմիտեի ֆեյսբուքյան էջում:
Հեռուստաընկերության ինտերնետային կայքը «լռության օրը»՝ հունիսի 19-ին, տեղադրել է մի անհասկանալի սոցիոլոգիական հարցման տվյալներ, համաձայն որի՝ իշխող կուսակցության վարկանիշը իբրև հսկայական առավելություն ունի այլ քաղաքական ուժերի նկատմամբ։
Նմանօրինակ լրատվությունը ակնհայտ քարոզչական բնույթ ունի։
Հրավիրում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի եւ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ուշադրությունն այն փաստին, որ վերջերս լիցենզավորված հեռուստաընկերությունը կոպտորեն խախտում է «լռության օրը» քարոզելու արգելքը, եւ կոչ ենք անում միջոցներ ձեռնարկել այս լրատվամիջոցի նկատմամբ։