Փոխարժեքներ
07 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Ընտրությունների վերահսկման կոմիտեն տեղեկություն է ստացել այն մասին, որ շրջանցելով Ընտրական օրենսգրքի հստակ պահանջը՝ ձերբակալվել է ընդդիմադիր «Պատիվ ունեմ» դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված անձ։
Կոմիտեի ֆեյսբուքյան էջում նշվում է, որ առանց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնության՝ դա հնարավոր էր կատարել միմիայն, եթե այդ անձը բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո:
«Տվյալ դեպքում ձերբակալումը տեղի է ունեցել այդ անձի բնակարանում մի քանի ժամ տևած խուզարկությունից հետո: Այսինքն՝ ակնհայտ է, որ խոսք լինել չի կարող հանցանք կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո բռնված լինելու մասին:
Նման ձերբակալումը ակնհայտ ապօրինի է, իսկ այդ ձերբակալումն իրականացրած անձն ակնհայտ անեցել է իր պաշտոնեական լիազորությունները: Նշենք, որ ձերբակալումն իրականացրած պաշտոնատար անձի այդ արարքը ենթակա է քրեական պատասխանատվության ՀՀ քր.օր-ի 309-րդ հոդվածով:
Ընտրությունների վերահսկման կոմիտեն ակնկալում է դատախազության հրատապ արձագանքը իրավունքի խախտումը վերացնելու, ինչպես նաև նշված պաշտոնատար անձին պատասխանատվության ենթարկելու հարցում», - նշված է հաղորդագրության մեջ: