Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իշխող ուժի ուղղորդմամբ՝ կա՛մ ընդդիմադիր ուժի շտաբի անդամներ, կա՛մ ընդդիմադիր հայացքներ ունեցող անձինք պարզապես բերման են ենթարկվում՝ ըստ Yerkir.am-ի ասաց Ընտրությունների վերահսկման կոմիտեի անդամ Ռուբեն Մելիքյանը մամուլի ասուլիսում։
Նա նշեց, որ շատ տիպական խախտումներ ունենք, որոնք առավոտից բազմաթիվ օրինակներով տեսնում ենք։ Դրանցից առաջինը ընդդիմադիրների բերման ենթարկվելն է, շտաբներում, բնակարաններում խուզարկությունները, որոնք էական խոչընդոտ են ընդդիմադիր ուժերի ընտրական գործունեության համար։
«Վերջինը Արմեն Գրիգորյանի դեպքն էր, երբ ինչ-որ մի պրոիշխանական ուժի ներկայացուցչի ընդամենը մի հայտարարության հիման վրա այդ մարդուն մեկուսացրել են ընտրական գործընթացից որպես դիտորդ։ Ես, օրինակ, 4/11 տեղամասում դիտորդություն էի անում, նման մի դեպք էր գրանցվել, ոստիկանը եկավ, ընդամենը բացատրություն էր ուզում։ Բերման ենթարկելը անընդունելի է, որովհետև ոստիկանությունը կարող է տեղում բացատրություն վերցնել, լավագույն դեպքում, և այդ բացատրությունը վերցնելուց անմիջապես հետո անձը շարունակի իր գործունեությունը»,-ասաց Ռուբեն Մելիքյանը։
Մանրամասն՝ տեսանյութում․