կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-12-07 19:06
Իրավական

Թե ինչ խարան կարող է թողել դատարանի այս որոշումը պատմության մեջ, ես միայն կարող եմ կռահել. Վիկտոր Սողոմոնյան

Թե ինչ խարան կարող է թողել դատարանի այս որոշումը պատմության մեջ, ես միայն կարող եմ կռահել. Վիկտոր Սողոմոնյան

Արդեն տեղեկացրել էինք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը վերաքննիչ դատարանը թողեց անփոփոխ, իսկ փաստաբանների բողոքները մերժեց:  Այս պահին Քոչարյանն ազատության մեջ է: Այսօր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական կազմը հանդես եկավ մամուլի ասուլիսով:

Հարցին, թե արդյո՞ք միտում են տեսնում դատարանի որոշումը ԱԺ ընտրություներից երկու օր առաջ հրապարակելու մեջ, թե՞ դա զուտ պատահական համընկնում էր, երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը պատասխանեց. «Այս օրերին մենք անընդհատ զարմանում էինք, թե ինչպես կարելի է այս աստիճան թքած ունենալ հասարակության կարծիքի վրա, այսինքն` ինչ-որ նեղ շահերից կամ դրդապատճառներից ելնելով` որոշել, որ ՀՀ երկրորդ նախագահին պետք է կալանավորել, «ուզի-չուզի, պետք ա նստի կամ պետք  ա փակել, որ ինքը ցուցմունքներ տա»: Մենք գործ ունենք մի երևույթի հետ, որը աննախադեպ է պատմության մեջ: Սա ոչ թե միտում էր, այլ բիրտ, կոպիտ ճնշման արդյունքում կայացրած որոշում: Թե ինչ խարան կարող է թողել այս որոշումը պատմության մեջ, թե ինչ հետևանքներ է դա ունենալու պատմական տեսանկյունից, ես միայն կարող եմ կռահել:  Խայտառակ, շինծու քրեական գործ, անձնական վենդետայի մոլուցք»:

Նա հավելեց, որ արդեն քանի ամիս է` իշխանությունները գոռում են դատավորների վրա, ճնշում գործադրում, սպառնում:

Վիկտոր Սողոմոնյանը նշեց, որ թե' ինքը, թե' Ռոբերտ Քոչարյանը որևէ կասկած չունեն, որ այս ամենն անցնելու է, և Քոչարյանը հայտնվելու են ազատության մեջ, պարզապես պատմությունն ամեն ինչ կդնի իր տեղը: