Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը կարծում է, որ խորհրդարանը պիտի ունենա այնքան իրավական կարողություն, որպեսզի մինչև ԱԺ-ում քննարկումը որոշի` օրենքը սահմանադրակա՞ն է, թե՞ ոչ: Լրագրողների հետ զրույցում պատգամավորը նշեց նաև, որ Նապոլեոն Ազիզյանը գրավոր հայտարարություն է ուղղել ԱԺ քարտուղարությանը, որ տեխնիկական վրիպակ է տեղի ունեցել։
Հարցին`արդյո՞ք մինչև քվեարկությունը խմբակցությունը որոշում է կայացրել, թե ինչպես է քվեարկելու «Դատական օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին, Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. «Մեր խմբակցությունը քննարկել էր, որոշակի դրական տեղաշարժեր կային, բայց մեր խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը խմբակցության անունից հայտարարեց, որ մենք որոշել ենք չմասնակցել քվեարկությանը»։
Հարցին` չի՞ բացառում, որ Նապոլեոն Ազիզյանը կողմ է քվեարկել, որովհետև գուցե ունի որոշակի պայմանավորվածություն իշխանության հետ, պատգամավորն արձագանքեց. «Բացառում եմ, մեր խմբակցությունում չի կարող լինել որևէ պատգամավոր, որը որևէ այլ քաղաքական ուժի հետ ունենա լատենտ, ստվերային համաձայնություններ և պայմանավորվածություններ»։
Հիշեցնենք, որ երեկ լրագրողների հետ զրույցում Նապոլեոն Ազիզյանն ասել էր, որ երեկ առավոտյան իրենց խմբակցությունը որոշել էր կողմ քվեարկել նախագծին, հետո հետ կանգնեցին որոշումից։