|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Սիրիայի հարցով Աստանայի գործընթացի երաշխավորները (Ռուսաստան, Թուրքիա և Իրան) արձանագրել են առաջընթաց Սիրիայի սահմանադրական հանձնաժողովի ձևավորման հարցում` կազմի և կանոնակարգի շուրջ համաձայնության գալու առումով: Այդ մասին ասվում է երեք երկրների վերջնական հայտարարության մեջ. տեղեկացնում է РИА Новости-ն:
«Գոհունակություն են հայտնել մարմնի ձևավորումն ու աշխատանքի կանոնակարգն ավարտին հասցնելու գործում առաջընթացի կապակցությամբ և հաստատել իրենց պատրաստակամությունը` հնարավորինս արագ աջակցել հանձնաժողովի նիստի գումարմանը», - ասվում է երաշխավոր երկրների հայտարարության մեջ, որը ներկայացվել է Նուր Սուլթանում Սիրիայի հարցով բանակցություններից հետո: