Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Օրերս իշխանության ներկայացուցիչները հայտարարեցին, որ վերակառուցելու են Բերդ-Իծաքար-Գանձաքար ճանապարհը, կարծում եմ, սա ճարահատյալ քայլ է կապված դեմարկացիայի պատճառով գործող ճանապարհի անվտանգության հետ կապված, քանի որ այն անցնելու է Ադրբեջանով, մինչդեռ Իծաքար-Գանձաքարը ձմռանը փակվում է, դո՞ւք ինչ եք նախատեսում՝ ըստ Yerkir.am-ի «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին այս հարցը ուղղեց Բերդի ընտրողներից մեկը։
Քոչարյանը պատասխանեց, որ դեպի Բերդ ճանապարհների 3 հնարավորություն կա․ մեկը գործողը և ևս երկուսը կառուցելու հնարավորություն կա։
«Ճանապարհներին այս պահին ես նույնիսկ չեմ նայում որպես անվտանգության համար կառուցելու ճանապարհ, Ճամբարակի ճանապարհի մասին խոսում էի, որպես զարգացումը ապահովող ճանապարհ։ Եթե այն օրին ենք հասել, որ պետք է զուտ ճանապարհը դիտենք անվտանգության համար․․․ Բոլոր պարգաներում, նույնիսկ այդ ճանապարհը լինելու է անվտանգ, ես սկսելու եմ անվտանգային հարցերից, մենք պետք է ապահովենք երկրի անվտանգությունը և սահմանների պաշտպանվածությունը»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը։
Նա նշեց, որ Հայաստանի՝ անկախության ձեռք բերելուց հետո Հայաստանում նոր ճանապարհ չի կառուցվել, միակը ինքն է կառուցել՝ Սելիմի ճանապարհը, և երկրորդ ճանապարհը Սելիմից Մեղրի և մի քանի գյուղերի ճանապարհներ են եղել։
Ճամբարակի ճանապարհը, որի կառուցման մասին ինքը խոսել է, շրջանցող ճանապարհ պետք է լինի և դա լինելու է անվտանգ։
Մանրամասն՝ տեսանյութում․