կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-25 12:37
Քաղաքական

ԳՇ հայտարարությունը պետք է ազդանշան լինի մեր երկրի անվտանգության և զարգացման համար շահագրգիռ մյուս կառույցների համար․ Տիգրան Աբրահամյան

ԳՇ հայտարարությունը պետք է ազդանշան լինի մեր երկրի անվտանգության և զարգացման համար շահագրգիռ մյուս կառույցների համար․ Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարությունը ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականի վերաբերյալ պետք է ազդանշան լինի մեր երկրի անվտանգության և զարգացման համար շահագրգիռ մյուս կառույցների համար։
 
Ազգային անվտանգության ծառայություն, Ոստիկանություն, Քննչական ծառայություն, Գլխավոր դատախազություն, դուք դեռ շանս ունեք ձեր նվիրվածությունը երկրին, սահմանադրությանը և քաղաքացուն ի ցույց դնելու և ձեր անելիքն անելու»։
 
Հիշեցնենք, որ քիչ առաջ հայտարարություն տարածվեց, ըստ որի՝  ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբը և ամբողջ սպայակազմը պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։