|
Փոխարժեքներ
16 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.44 |
| EUR | ⚊ | € 396.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.3693 |
| GBP | ⚊ | £ 475.35 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Այսօր «Հինգերորդ ալիքին» տված հարցազրույցում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը անդրադարձել է ԼՂ հարցին: Նա նախ նշեց, որ անընդունելի է ղարաբաղցի-հայաստանցի տարանջատումները:
«Այնքան ժամանակ, ինչքան այդ հայաստանցի-ղարաբաղցի տարանջատումը լինի, այնքան ժամանակ մենք վտանգի առջև ենք կանգնած լինելու անվտանգության տեսակետից: Հայաստանն առանց Արցախի թույլ է, առանց Հայաստանի կարելի է իրականացնել տարածաշրջանային ծրագրեր:Առանց Ղարաբաղի նույնիսկ Հայաստանի տեղը չեն հիշի: Իսկ Արցախի հետ, Հայաստանն արդեն լուրջ միավոր է դառնում»,- ասաց նա: