| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
Կրելու ենք: Դա նշանակում է՝ Նիկոլը եւ իր ուսապարկերը այլեւս չեն վերարտադրվելու: Իրենց էջը փակվելու է ամսի 20-ին: Նիկոլը մեր անցյալից է խոսում, թող իր անցյալից խոսի, որ պառակտեց ազգը, որ բաժանեց սեւ-սպիտակների, կովիդը թթի արաղով «բուժեց»: Տապալեց կովիդի դեմ պայքարը, հրահրեց պատերազմ, ունեցանք 5000 զոհ, կորցրեցինք Արցախի մեծ մասը, վտանգված են Սյունիքը, Գեղարքունիքը, թուրքը մեր հողի վրա է կանգնած: Դրանի՞ց պետք է խոսի: Առանց Արցախի՝ վիրավոր ենք, առանց Սյունիքի՝ մահացած,-վանաձորցիների հետ հանդիպման ժամանակ, ըստ Yerkir.am-ի, ասաց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Վահե Հակոբյանը:
Մանրամասն՝ տեսանյութում