| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
«Մեր երկիրը հայտնվել է անկառավարելի քաոսում։ Մեզ մոտ էլ ոչ մի կառավարելի բան չի մնացել, քան մեկ մարդու աբսուրդի թատրոնը՝ իր շքախմբի ուղեկցությամբ»,- Արարատի մարզի Վեդի քաղաքում «Հայաստան» դաշինքի քարոզարշավի ժամանակ ասաց դաշինքի առաջնորդներից Վահե Հակոբյանը՝ հավելելով․ «Հիմա իր կրկեսն այդ մարդը տեղափոխել է Սյունիքի մարզ»։ «Այն ժամանակ, երբ մենք կոնստրուկտիվ ծրագիր ենք առաջարկում՝ հստակ դրույթներով, հստակ թիմ ենք ներկայացնում, թե ովքեր են եղել ներկայում և անցյալում, նրանք խոսում են ջարդելու, փշրելու, ասֆալտին պառկեցնելու մասին։ Միգուցե ինչ-որ զանգվածի վրա դա աշխատում է, բայց ես վստահ եմ, որ գիտակից մարդկանց վրա դա չի աշխատում»,- ասաց Վահե Հակոբյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։