Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Անպայման վերականգնելու ենք գյուղատնտեսության նախարարությունն ու խորհրդատվական ինստիտուտները, որպեսզի գյուղացուն սովորեցնեն քայլերի հերթականությունը, ապա տրվելու է սուբսիդավորում, զարգացնելու ենք լիզինգային ծրագիրը․ Yerkir.am-ի հաղորդմամբ՝ ասաց «Հայաստան» դաշինքի անդամ, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը թալինցիների հետ հանդիպման ժամանակ։
Նշենք, որ «Հաայստան» դաշինքի ներկայացուցիչներն այս պահին Թալինի մշակույթի տանն են։
Թալինի խնդիրներից մեկը ջրամբարների հարցն է։ Հակոբյանը թալինցիներին խոստացավ լուծել ոռոգման ջրի հարցը։ «Անպայման կառուցվելու են ջրամբարներ։ Ունենք արդեն 11 ջրամբար, դրան կմիանա նաեւ Մեղրիի ջրամբարը։ Ուշադրության կենտրոնում է լինելու նաեւ ջերմոցային տնտեսությունը։ Ձեր կողմից բարձրացված ցանկացած խնդիր մենք պատրաստ ենք լսել եւ կյանքի կոչել։ Ձեզ հետ շատ մեծ ու դժվար ճանապարհ ունենք անցնելու»,- ասաց Հակոբյանը։
Մանրամասները դիտեք տեսանյութում։