Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գեղարքունիքի մարզը Սյունիքի մարզի հետ վտանգված է այսօր այս ապաշնորհ կառավարության գործունեության հետևանքով՝ ըստ Yerkir.am-ի ասաց «Հայաստան» դաշինքի անդամ, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը Վարդենիսի ընտրողների հետ հանդիպմանը։
Նա վստահեցրեց, որ իրենք գալիս են, որպեսզի հստակ անվտանգություն հաստատեն ՀՀ բոլոր սահմաններում։
«Այո՛, մենք համաչափ զարգացնելու ենք մարզերը։ Բայց ես ուզում եմ խոսել այն ստի, կեղծիքի մասին, որն այս իշխանությունը տարածում է «Հայաստան» դաշինքի մասին։ Մեր շտաբի ղեկավար Արմեն Գևորգյանը հավաքագրել է այդ ստերը»,-ասաց Վահե Հակոբյանը։
Սուտ 1․ Փակվելու են շատ աշխատատեղեր․ «Սա անհեթեթություն է՝ Ռոբերտ Քոչարյանի օրոք աշխատատեղերը միայն շատացել են»։
Սուտ 2․ Կրճատվելու են թոշակները, նպաստները․ «Բացարձակ, մանիպուլյացիա է, նման ծրագիր մենք չունենք՝ ճիշտ հակառակը»։
Սուտ 3․ Կսկսվի հարկային ստուգումների նոր ալիք․ «Մենք կիրառելու ենք հարկային քաղաքականության հին ու բարի ավանդույթները, ճկուն է լինելու ամբողջ համակարգը և ժամանակվոր դադարեցնելու ենք պետական հիմնարկների կողմից ստուգումները»։
Գազի գնի բարձրացում և այլն․ Վահե Հակոբյանն ասաց՝ սա առնվազն ծիծաղելի է, որովհետև Ռոբերտ Քոչարյանի իշխանության օրոք գազի սակագինը միայն նվազել է։
Նա վստահեցրեց, որ սա քաղաքական մանիպուլյացիաների փորձ է, որը այս ապաշնորհ կառավարությունը փորձում է իրականացնել դաշինքի նկատմամբ։