Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր 18։30-ին հրավիրում ենք հանրահավաք Արամ Մանուկյանի արձանի հարևանությամբ, որում կհայտարարենք մեր անելիքը՝ ըստ Yerkir.am-ի ասաց «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը ՀՀ քննչական կոմիտեի շենքի առջև։
«Այս վայրկյաններին ձերբակալում են Մխիթար Զաքարյանին, ապօրինի են անում, սա ուզում եմ անպայման շեշտել, մեղադրանքը խուլիգանության մասով են առաջադրում, ինչը բացարձակ անհեթեթություն է՝ մանավանդ իր հետ կապված»,-ասաց Վահե Հակոբյանը։
Սա իշխանության ռեպրեսիվ մեքենայի աշխատանքի արդյունքն է, նշեց նա, որով փորձում են իրենց ոգին կոտրել, բայց չի ստացվելու։
Նշենք, որ այս գիշեր Սյունիքում ձերբակալություններ են եղել, այդ թվում բերման է ենթարկվել Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը։ Նա այս պահին Քննչական կոմիտեում է։ Գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 258 -րդ հոդվածի (խուլիգանություն) 1-ին, 3-րդ և 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրել) 1-ին մասի հատկանիշներով։ Բերման են ենթարկել նաև Շուռնուխ վարչական շրջանի բնակիչ Արարատ Աղաբեկյանին։ Նա այն քաղաքացիներից է, ում տունն անցել էր ադրբեջանցիների տիրապետության տակ և նա սեփական ձեռքերով այրել է այն։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա այցը Սյունիքի համայնքեր անցել է լարված մթնոլորտում, նրա հասցեին հնչել են վիրավորանքներ և մեղադրանքներ։ Դրանից հետո Փաշինյանը Ոստիկանության և ԱԱԾ պետերին հանձնարարել է անհետաձգելի կտրուկ և հատուկ միջոցառումներ ձեռնարկել Մեղրիում և Ագարակում տեղի ունեցածի կապակցությամբ։
Մանրամասն՝ տեսանյութում․