կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-08 18:42
Աշխարհ

Չհամարձակվե՛ս նորից արյուն թափել. Կարին Տոնոյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Չհամարձակվե՛ս նորից արյուն թափել. Կարին Տոնոյանը՝ Նիկոլ Փաշինյանին
«Հայ Ասպետ» կրթադաստիարակչական բարեգործական հիմնադրամի հիմնադիր-տնօրեն Կարին Տոնոյանը գրում է.
 
«նիկոլ, գրում եմ քեզ որպես գիտակից այն խավի ներկայացուցիչ, որ երբևէ չհամալրեց քո սահմանած «սև կամ սպիտակ» ճամբարները, որ միշտ մնաց հայրենապաշտ ու հայրենիքի համար ամեն ինչ զոհելու պատրաստ, որպես հայ որդեկորույս մայրերի միության ղեկավար, մայրեր, որ կարծում էին, թե իրենց զավակին ուղարկել են Հայրենիքի պաշտպանության, բայց պարզվեց, որ զոհեցին քո դավադիր ու նվաստ առուծախին.
 
դու, որ մինչև յոթերորդ սերունդդ այլևս արյան մեջ ես թաթախված, դու որի զավակները հազարավոր մայրերի անեծքի տակ են այլևս, չհամարձակվես աթոռիդ համար գեթ մեկ կաթիլ արյուն ավել թափել, չհամարձակվե՛ս, տհաս մարդասպան, հեռացիր անարյուն, հակառակ դեպքում կիագործվի հայ մայրերի անկոտրում երդումը՝ ուր էլ փախչես, որտեղ էլ թաքնվես, քեզ կգտնեն, և դատաստանդ կլինի մարդկությանը դեռևս անհայտ դաժանությամբ:
 
Հայաստանում հիմա կա քո «սև ու սպիտակից» խիստ տարբեր մի գույն՝ արնագույնը, որն կա ու դեռ կդառնա այս երկրի ՏԵՐԸ, նրանք , ովքեր չխնայեցին իրենց արյունը, նրանք՝ ովքեր զոհեցին իրենց զավակներին .....
 
ԴՈՒ ՆՐԱՆՑ ԴԵՄ ՉԵՍ ԿԱՐՈՂ ՊԱՅՔԱՐԵԼ.....
 
ՉՀԱՄԱՐՁԱԿՎԵ՛Ս ՆՈՐԻՑ ԱՐՅՈՒՆ ԹԱՓԵԼ.....»: