|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Վերջին 2-3 տարում մարդկանց մի խումբ, չարաշահելով ժողովրդի զգացումները, խաբելով, շահարկելով ժողովրդի՝ փոփոխություններ տեսնելու արդարացի ցանկությունը, զավթել է իշխանությունը, ուզուրպացրել պետական ապարատը՝ ամեն ինչ ենթարկելով իրեն, համատարած արշավ ծավալելով ազգային-պետական բոլոր ինստիտուտների նկատմամբ՝ ըստ Yerkir.am-ի ասաց «Հայաստան» դաշինքի անդամ, ՀՅԴ Հայ Դատի Կենտրոնական խորհրդի հատուկ ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյանը Հրազդանի ընտրողների հետ հանդիպմանը։
Նա առաջարկեցգործողությունների մի ծրագիր․ քանի որ յուրաքանչյուրը պետք է տրամաբանված ընտրություն կատարի, ուրեմն, երբ փորձի հասկանալ, թե ո՞ւմ ընտրի, մտովի առանձնացնի Հայաստանի ամենակենսական 3 խնդիրները և հասկանա, թե որ քաղաքական ուժը կարող է այդ խնդիրները լուծել։
«Ես ինձ համար առանձնացրել եմ անվտանգություն, արտաքին քաղաքականություն՝ Արցախ և արժանապատիվ խաղաղություն»,-ասաց նա։
Գևորգ Ղուկասյանը նկատեց, որ հունիսի 20-ին մենք պիտի ընտրենք անվտանգության ուժեղ ձեռք, հմուտ բանակցող։
Մանրամասն՝ տեսանյութում․