Փոխարժեքներ
13 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.42 |
EUR | ⚊ | € 429.06 |
RUB | ⚊ | ₽ 4.5388 |
GBP | ⚊ | £ 508.89 |
GEL | ⚊ | ₾ 141.65 |
Այսօր կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Կարեն Շահմուրադյանը հարց ուղղեց վարչապետին: Նա մեջբերեց վարչապետի այն հայտարարությունը, որ կադրային փոփոխությունները պետք է արվեն արհեստավարժության հիման վրա: Պատգամավորը նշեց, որ պրոֆեսիոնալ կադրեր միշտ էլ դժվար է գտնել, քանի որ նրանք հիմնականում աշխատում են մասնավոր հատվածում՝ ստանալով բարձր աշխատավարձ, ուստի ինչպե՞ս պետք է այդ կադրերին համոզեն աշխատել պետական ոլորտում:
Վարչապետ Կարեն Կարապետյանը պատասխանեց. «Պայմանավորվել էինք, չէ՞, անկեղծ խոսել: Չգիտեմ, իրոք, չգիտեմ, թե ոնց ենք այդ կադրերին համոզելու: Պետք է մեջներից ընտրենք այն մարդկանց, ովքեր միսիա են կատարում, և այսօր խոսել պետական ծառայողի աշխատավարձի մասին , երբ բազմաթիվ չլուծված խնդիրներ կան, ճիշտ չի լինի»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ առաջիկայում պետք է անդրադառնան պետական կառավարման ապարատի արդյունավետ աշխատանքի հարցին, հակառակ դեպքում` որակյալ կառավարիչներ չեն կարող ունենալ: