Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր տեղի ունեցավ ՀՀԿ ԳՄ նիստը, որի ավարտից հետո ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում նշեց, որ նիստի ընթացքում քննարկվել է վերջերս նախագահի մոտ կայացած խորհրդակցության արդյունքները, որտեղ կառավարության վարչապետը ներկայացրել է Հայաստանի սոցիալ-տնտեսական կյանքի խնդիրները: ըստ այդմ, ԱՎԾ տվյալներով, ՀՀ տնտեսությունը արձանագրել է վերջին 10 տարիների ամենամեծ տնտեսական աճը` շուրջ 7,5 տոկոս: Ավելին, ՀՀ նախագահը հանձնարարական տվեց, որ պատկան մարմինները շարունակեն նույն տեմպով աշխատել, որ մի քանի տարի հետո քաղաքացիները առարկայորեն իրենց մաշկի վրա զգան տնտեսական աճի արդյունքները:
«Մենք երկարաժամկետ ծրագրեր ենք դնում, ոչ թե կարճաժամկետ ծրագրեր ընտրությունից ընտրություն, որ կարողանանք զարգացման գնալ»,- ասաց Շարմազանովը:
Հարցին, թե արդյո՞ք քննարկվել է նոր կառավարության և նոր վարչապետի հարցը, Շարմազանովը նշեց, որ նման հարց չի քննարկվել, և եթե քննարկվեր, թաքուն չէին պահի ու կհայտնեին: Այնուամենայնիվ, կայացնելու են այնպիսի որոշում, որը կբխի պետության ու ազգի շահերից, անվտանգության և սպառնալիքներին դիմակայելու նկատառումներից:
«Մենք պետք է ընտրենք այնպիսի վարչապետ, ով լավագույնս կդիմակայի այդ մարտահրավերներին, լավագույնս կներկայացնի ՀՀ-ն ղարաբաղյան բանակցությունների ժամանակ, կներկայացնի ՀՀ-ն ՌԴ-ում, Իրանում, ԱՄՆ-ում, Եվրոպայում և ամենակարևորը, լավագույնս կսպասարկի Հայաստանի ազգային շահը»,- ասաց Շարմազանովը: