|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Հայտնել ենք, որ այսօր դաշնակցական գործիչներն ընտրողների հետ հանդիպում են ունեցել Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում:
Yerkir.am-ի հետ զրույցում Դիլիջանի բնակիչ Ռոբերտ Հովհաննիսյանը նշեց, որ ընտրելու է ՀՅԴ-ին, իսկ թե ինչո՞ւ, պատասխանեց. «Իմանալով Դաշնակցության պատմությունը, նրա ավանդական գործունեությունը Հայկական հարցում, ազատ, անկախ, միացյալ Հայաստան ունենալու գաղափարը` մեծ վստահություն է ներշնչում յուրաքանչյուր անձի, և մենք, վստահելով Դաշնակցությանը, ավելի բարվոք հանրապետություն ու ծաղկման ապագա կունենանք»,- ասաց նա:
Հովհաննիսյանի հետ զրույցի ընթացքում մեզ մոտեցան այլ բնակիչներ: Մի տատիկ էլ ասաց. «Բա ո՞ւմ ընտրենք, բոլորը էս 25 տարի է` մեզ խաբում են: Էս մարդիկ ինչ ասում են, անում են, իրենց գաղափարներին չեն դավաճանում»: