Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում առարկայական զրույց է ընթանում տարածաշրջանի ապաշրջափակման շուրջ: Այդ խնդրի լուծման բանալին Հայաստանի ապաշրջափակումն է, որն անկախացումից ի վեր, փաստացի, շրջափակված երկիր է: Այս մասին «Ռոսիյսկայա Գազետային» տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ անդրադառնալով Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետների մակարդակով աշխատանքային խմբի գործունեությանը:
Օվերչուկի խոսքով, այդ խմբի շրջանակում դիտարկվում են Հայաստանի տարածքով Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ տրանսպորտային հաղորդակցության հնարավորությունները: Միաժամանակ լուծվում են Ադրբեջանի տարածքով Հայաստանից դեպի Ռուսաստան կամ Հայաստանից եւ Ռուսաստանից Նախիջեւանով դեպի Իրան երթեւեկության խնդիրները: Ռուսաստանի փոխվարչապետը նշել է, որ տարածաշրջանում տրանսպորտային շրջափակման վերացումը կարեւոր է Ռուսաստանի, ԵԱՏՄ եւ հարեւան բոլոր երկրների համար:
Օվերչուկը նկատել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ չկան դիվանագիտական հարաբերություններ եւ ավելի քան 30 տարի երկու երկրների պետական ապարատները համակարգված աշխատել են իրար դեմ, իսկ հիմա պետք է այս խնդիրներին լուծում գտնեն ու փոխզիջումների գնան: Ռուսաստանի փոխվարչապետի խոսքով, երբ Ադրբեջանն ու Հայաստանը որոշեն, որ պատրաստ են, ապա հնարավոր կլինի անցնել ճանապարհների վերականգնմանը եւ դրանից հետո վերսկսել տրանսպորտային հաղորդակցությունը:
«Կարեւոր է, որ ոչ ոք հիմա չձեռնարկի այնպիսի քայլեր, որոնք էլ ավելի կբարդացնեն առանց այդ էլ բարդ հարաբերությունները»,-ասել է Օվերչուկը: