կարևոր
18340 դիտում, 5 ամիս առաջ - 2024-06-15 17:06
Տարածաշրջան

Հայաստանի և Վրաստանի միջև երկաթուղին վերականգնվել է ՌԴ-ի օգնությամբ. Օվերչուկ

Հայաստանի և Վրաստանի միջև երկաթուղին վերականգնվել է ՌԴ-ի օգնությամբ. Օվերչուկ

Հայաստանի և Վրաստանի միջև երկաթուղին վերականգնվել է Ռուսաստանի աջակցությամբ: Այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, գրում է ТАСС-ը։

«Դժվար ժամանակներում Ռուսաստանը օգնության հասավ Հայաստանի ժողովրդին և ռեկորդային ժամանակում վերականգնեց աղետից ավերված Վրաստանի հետ երկաթուղային կապը»,- ասել է նա։ 

Օվերչուկը նշել է, որ Հայաստանը արտաքին աշխարհի հետ կապող միակ երկաթգիծը երկրի կենսական նշանակություն ունեցող ապրանքների մատակարարման հիմնական ալիքն է, և դրա երկարատև խափանումը կարող է լուրջ բացասական հետևանքներ ունենալ բնակչությանը սննդով և վառելիքով ապահովելու համար։ 

«Սակայն դա տեղի չունեցավ այն բանի շնորհիվ, որ Ռուսաստանը օգնության ձեռք մեկնեց Հայաստանի ժողովրդին։ Ռուս մասնագետներն իրենց հայ գործընկերների հետ միասին շուրջօրյա անշահախնդիր աշխատեցին՝ վերականգնելու բնական աղետի հետևանքով վնասված երկաթուղու հատվածը։ Վթարային վերականգնման աշխատանքների ֆինանսավորումն իրականացրել է Ռուսաստանի Դաշնությունը՝ երկրի ղեկավարության որոշմամբ», - նշել է Օվերչուկը։

Նրա խոսքով՝ առաջին փորձնական գնացքը վերականգնված գծով մեկնել է հունիսի 14-ին, «որը սպասվածից մեկ շաբաթ շուտ է»։ 

«Վրաստանի հետ երկաթուղային կապը, որը կարևոր է Հայաստանի ժողովրդի համար, ապաշրջափակվել է»,- եզրափակել է Օվերչուկը։