Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Վրաստանն ու Ուկրաինան ՆԱՏՕ-ի արժանի գործընկերներն են: Այս մասին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում ասաց Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Իենս Սթոլթենբերգը:
Ըստ նրա՝ այս երկու երկրները ՆԱՏՕ-ի կարևոր գործընկերներ են, քանի որ նրանք մասնակցում են դաշինքի առաքելություններին, իսկ Սև ծովը ռազմավարական նշանակություն ունեցող տարածաշրջան է ՆԱՏՕ-ի համար:
«Գործընկերությունը շատ կարևոր է ՆԱՏՕ-ի համար: Վրաստանն ու Ուկրաինան դաշինքի արժանի գործընկերներն են: Նրանց հետ աշխատանքը ՆԱՏՕ-ի համար կարևոր է շատ պատճառներով: Երկու պետություններն էլ մասնակցում են դաշինքի առաքելություններին և գործողություններին: Միևնույն ժամանակ, ՆԱՏՕ-ի համար կարևոր է մեծացել է Սևծովյան տարածաշրջանի ռազմավարական նշանակությունը: Ուստի Վրաստանի և Ուկրաինայի նման գործընկերների հետ աշխատանքը, նրանց հետ քննարկումներ անցկացնելը և նրանց տեսակետները լսելը ՆԱՏՕ-ի ռազմավարության կարևոր մասն է մինչև 2030 թվականը»,- ասել է Սթոլթենբերգը:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի մամուլի ասուլիսը նվիրված էր դաշինքի երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը, որը նախատեսված է հոկտեմբերի 22-23-ին: