Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Արտաքին գործերի նախարարությունն ամբողջությամբ դուրս է եկել Նիկոլ Փաշինյանի վերահսկողությունից և միասնական է իր դիրքորոշման մեջ։ Օրերս գերատեսչության անունից կոշտ հայտարարություն են պատրաստել՝ մոտավորապես նախկին նախարար Արա Այվազյանի հրաժեշտի ելույթի ոգով, որ պետությունը ծանրագույն վիճակում է, պետականության կորստի վտանգ կա, և այս պարագայում չի կարելի ոչ մի նոր փաստաթուղթ ստորագրել։ Անգամ տեքստն են պատրաստել, որը կոչ է լինելու՝ ուղղված վարչապետի ԺՊ-ին, և երեքշաբթի երեկոյան պետք է այն հրապարակեին, ու այդ օրն էլ միաժամանակ 3 փոխնախարար հրաժարականի դիմումներ ներկայացրին, սակայն անհայտ պատճառներով գործընթացը կասեցվել է։
ԱԳՆ մեր աղբյուրների փոխանցմամբ, արտաքին ոլորտի պատասխանատուները չեն ցանկացել նոր ցնցումներ առաջացնել երկրում։ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ մատ է թափ տվել և խելոքանալու հրահանգ տվել ԱԳՆ աշխատակիցներին։ Երեկ լուրեր տարածվեցին, որ հրաժարականի դիմում է ներկայացրել նաև վերջին փոխնախարարը՝ Արմեն Ղևոնդյանը, որն ԱԳ նախարարի պարտականություններն է այժմ կատարում։ Սակայն նրա դիմումը արձակուրդում գտնվող վարչապետի պարտականությունները կատարող Ավինյանը չի ստորագրել, քանի որ նախարարությունը չի կարող մնալ առանց ղեկավարի։
Բայց մեր աղբյուրներն ասում են, որ Ղևոնդյանը, որն ԱԱԾ-ից է եկել ԱԳ համակարգ, «խաղերի» մեջ է իշխանությունների հետ, և ազատման դիմումն էլ ձևական է գրվել, որպեսզի աշխատակազմում չասեն՝ դավաճան է, սակայն նրա հետ համաձայնեցված է դիմումը չմակագրելը, և գուցե հենց ինքն էլ կասեցրել է հայտարարության տարածումը»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։