Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Մենք չենք կարող համարել, որ կորոնավիրուսի տարածումը կանգնում է և հարյուր տոկոսով մարում է՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ պատասխանելով պատգամավորի հարցին։
Պատճառն այն է, որ եթե առաջ ունենում էինք 50 դեպք, բայց մեկ աղբյուրից, օրինակ, մի մեծ արտադրամասի ևս 50 աշխատող, մենք հիմա ունենում ենք 16-20-30 դեպք, բայց 10 տարբեր աղբյուրներից կամ 20 աղբյուրներից։
«Հետևաբար, վիրուսի շրջանառությունը դուրս է եկել վերահսկողությունից։ Բայց մեր խնդիրն է ամեն հնարավոր դեպքը գտնել և միևնույն է՝ անել նույն գործողությունները, ինչ արել ենք մինչև հիմա՝ հայտնաբերել, բուժել, մեկուսացնել շրջանակը և արդեն առողջացած դուրս թողնել։ Այդ գործողությունը պետք է անենք այնքան, քանի դեռ ուժ ունենք։ Երբ որ կլինենք ուժասպառ՝ ազգովի, երկրով մեկ, որոշ գործողություններ արանքից կհանենք․ մենակ տեսատավորումն ու բուժումը կթողնենք, մեկուսացումն էլ չենք անի, որոնհետև անիմաստ կլինի և տարածումը շատ շատ շատ մեծ կլինի»,-ասաց Արսեն Թորոսյանը։
Ըստ նրա՝ այս ենթատեքստում պետք է նայել միջոցառումների խստացնելը, ոչ թե թվերի նվազման։
Նախարարը նշեց, որ կորոնավիրուսից մահացածների թիվը Հայաստանում հասել է 12-ի։
Նա անդրադարձավ ևս մի անի հարցի՝ կապված սրտի բաց վիրահատությունները նաև կենսաթոշակառուների համար պետպատվերով դարձնելուն, զինծառայության ժամանակ ստացած հիվանդությունների հետևանքով քիմիաթերապիան ևս անվճար դարձնելուն, ինչպես նաև բուժհաստատությունների նորոգմանը։
Արսեն Թորոսյանն ասաց, որ 12 բուժհաստատություն նորոգվում է, որոնցից 2-ը մայրաքաղաքում՝ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցն ու Հոգեկան առողջության կենտրոնը, իսկ մնացած 10-ը մարզերում։
Թոշակառուները չեն մտնում այն կատեգորիաների մեջ, որոնց համար սրտի բաց վիրահատությունն անվճար է, բայց համապատասխան ֆինանսավորում լինելու դեպքում, կներառեն։
Իսկ զինծառայողների մասով՝ նախարարն ասաց, որ անկախ նրանից՝ զինծառայող է, թե ոչ, աշխատանք է տարվում ավելի լայն ընդգրկմամբ մարդկանց անվճար քիմիաթերապիայի և բուժօգնության ծառայությունների հասու դարձնել։
Մանրամասն՝ տեսանյութում․