Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Ստամբուլի համալսարանի բժշկական ֆակուլտետի պուլմոնոլոգիայի պրոֆեսոր Զեքի Քըլըչասլանը հայտարարել է, որ կորոնավիրուսն, ամենայն հավանականությամբ, Թուրքիայում դուրս է եկել վերահսկողությունից և երկրում մահացությունների դեպքերը կարող է հավասարվել Իտալիային և Իսպանիային. հաղորդում է Ahval-ը։
Թուրքիայում կորոնավիրուսից մահացել են արդեն 214 մարդ, վարակվել է մոտ 14000 մարդ, թեստավորումների քանակն ավելացել է օրական 15000-ով։ Թուրքիայի Առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան հայտնել է, որ միայնց վերջին 24 ժամում 46 մարդ է մահացել։
Զեքի Քըլըչասլանը նշում է, որ կորոնավիրուսային վարակումները շատ արագ են աճում Թուրքիայում. «Թուրքիայում աճի տեմպերը անհանգստացնող են։ Վարակումների և մահացությունների վերջին տվյալները ցույց են տալիս, որ Թուրքիայում իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից։ Վախենամ, որ Թուրքիան կնմանվի Իտալիային ու Իսպանիային, որտեղ օրեկան մահանում են հարյուրավորները»։
Ըստ թուրք պրոֆեսորի՝ նման տեմպերը պայմանավորված են քիչ քանակով թեստերի և ուշացած արձագանքների պատճառով և նույնիսկ բուժաշխատողները չեն անցնում համապատասխան թեստերը։
Միայն Անթալիայում, որը համարվում է երկրի խոշորագույն զբոսաշրջային կետերից մեկը, արդեն գործազուրկ են դարձել 150000 աշխատողներ։