կարևոր
3034 դիտում, 3 ամիս առաջ - 2024-07-23 23:30
Հասարակություն

Հանրապետությունում իրավապահների կողմից հանցագործությունների կանխումն այժմ վերահսկողությունից դուրս է եկել. Երվանդ Վարոսյան

Հանրապետությունում իրավապահների կողմից հանցագործությունների կանխումն այժմ վերահսկողությունից դուրս է եկել. Երվանդ Վարոսյան

Հանրապետությունում իրավապահների կողմից հանցագործությունների կանխումն այժմ վերահսկողությունից դուրս է եկել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Երվանդ Վարոսյանը։

«Կա արդեն չվերահսկվող հանցագործությունների շերտ, որոնցով էլ տուժողներն էլ չեն բողոքում, ոստիկանությունն էլ չի զբաղվում, օրինակ՝ գիշերները ավտոմեքենաներից գողություններ են անում, կարծես թե այդ մասին բոլորն արդեն մոռացել են։ Այսինքն՝ հասել ենք մի իրավիճակի, որ հանցագործությունների մի ամբողջ շերտ ոչ էլ գրանցվում է։

Ե՛վ քանակական, և՛ որակական առումով իրավիճակը մոտենում է կրիտիկականին, որի պատճառն իրավապահ մարմինների անգործությունն է։ Սա ոստիկանության պատասխանատվության ոլորտն է։ Ակնհայտ է, որ իրավիճակը վերահսկողությունից արդեն դուրս է եկել»,- նշեց փաստաբանը։

Հարցին՝ ի՞նչ պետք է անի ոստիկանությունը այդ հարցում, որ թերանում է, փաստաբանն ասաց․ «Դրա համար նախևառաջ ոստիկանությանը պետք է թողնել, որ իր գործով զբաղվի, և օրենքով իր վրա դրված գործողություններն իրականացնի այնպես, ինչպես պիտի անի, այլ ոչ թե այս կամ այն անձի քաղաքական կամ տնտեսական ցանկությունները սպասարկի»։

Փաստաբանի խոսքով՝ Ոստիկանության կադրային քաղաքականությունը ոչ մի դրական բան չի հուշում․ «Եթե ուզում ես ունենալ կամակատարներ, ապա դու չես կարող ունենալ որակյալ կամակատարներ։ Կամակատարները լինում են անորակ, ոչ այնքան պրոֆեսիոնալ և ցածր ինտելեկտով։ Հատկապես եթե այդպիսի մարդկանց ես վստահում նաև պաշտոններ, ապա իրենք իրենց բուն պարտականություններն ուղղակի ունակ չեն կատարելու, որովհետև պրոֆեսիոնալն ամեն հրաման չէ որ կկատարի։ Սա վերահսկողությունից դուրս եկած իրավիճակ է»։

Աղբյուրը՝ NEWS.am