Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Տեխնիկական անվտանգության կենտրոնը հիմնականում զննում և եզրակացություն է տալիս գազալցակայաններին կամ նման գործունեությամբ զբաղվող ձեռնարկություններին, բայց այսօր վերահսկողությունից դուրս են մնացել գազաբալոնները, որոնց 99 տոկոսը պայթյունների պատճառ է դառնում: Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց ավտոգազալցաճնշակայանների կոմպրեսորներ և գազաբաշխիչ աշտարակներ արտադրող ընկերության տնօրեն Ռոբերտ Թովմասյանը:
Նրա խոսքով՝ այդ գործընթացը պետք է շուտափույթ կանոնակարգվի: «Շատ հնարավոր է, որ այս պայթյուններն ավելանան, իսկ դրանց դեմ պայքարելու համար պետք է բալոնները փորձաքննությունների ենթարկվեն»,- ասաց նա:
Թովմասյանի խոսքով՝ ո\'չ հայկական, ո\'չ էլ այլ երկրների արտադրության գազային ճնշակների պատճառով գրեթե պայթյուններ չեն արձանագրվում:
«Մեզ մոտ մրցակցություն կա գազալցակայաններում, թե որ մեկն ավելի բարձր աշխատանքային ճնշմամբ կլիցքավորի գազաբալոնը: Դա գազաբալոնների տեխնիկական վիճակի վրա կործանարար ազդեցություն է թողնում, դրանց շահագործումը թույլատրվում է 15 տարի է, իսկ երբ բարձր աշխատանքային ճնշմամբ են լիցքավորում, շահագործման ժամկետը կրճատվում է մինչև 7-8 տարի»,- ասաց նա: