Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Որ գլխներից դուրս խոսում են՝ 30 տարի ոչինչ չի արվել, այդ բերանը պիտի փակենք։ Լավ կլինի՝ էդ կեղտոտ բերանը Ալիեւով չփակենք։ հետա Ալիեւի բերանը փակենք, նաեւ էստեղի Ալիեւի բերանը փակենք։ Ավելացնելով թոշակը՝ երկիր չես զարգացնի, զենքի արտադրություն չի ստեղծվի։ Կա երկրորդ տարբերակ՝ եթե պետությունը նախաձեռնում է այս կամ այն արտադրության ստեղծում,-«Ազատություն» կուսակցության նախընտրական ծրագիրը ներկայացնելիս, ըստ Yerkir.am-ի, հայտարարեց կուսակցության նախագահ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։
Նրա խոսքով՝ ։այսօր գյուղացին վարունգը վաճառում է 50 դրամով՝ ինքնարժեքից երկու անգամ ցածր։ Տնտեսությունն այսօր, Բգրատյանի խոսքով, հայտնվել է խայտառակ վիճակում այն դեպքում, երբ Արցախի առաջին պատերազմի ժամանակ նույնիսկ այսպիսի վատ ցուցանիշներ չկային։
«Ինչո՞ւ գյուղացին այսօր հողը չի ցանում։ Որովհետեւ իրացում չկա։ Ոչ մի հնարավորություն չկա, գյուղացին չի կարողանում վերամշակել իր արտադրանքը։ Ու ասում ենէ ինչո՞ւ օգնենք գյուղացուն արտադրել, մեկ է այն չի վաճառվում։ Սա է խոսում Նիկոլ Փաշինյանը։ Մեկը չի ասում՝ ինչի՞ ես անկապ խոսում, բաներ ներկայացնում։ Այսօր պետությունը պետք է փրկել Նիկոլից»,-նշեց Հրանտ Բագրատյանը։
Մանրամասն՝ տեսանյութում