|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Նախագահ ընտրվելու դեպքում Բագրատյանը հենց առաջին օրը կհայտարարի, որ Ղարաբաղը նստի բանակցությունների սեղանի շուրջ: Լրագրողներին այսօր իր մտադրությունները ներկայացրեց նախագահի թեկնածուն:
Նա նշեց, որ ԼՂՀ-ն բանակցող կողմ էր մինչեւ 1997 թվականը, դրանից հետո ինչո՞ւ չի բանակցում: Իսկ եթե Մինսկի խումբն ու բանակցող մյուս կողմը չհամաձայնեն, ապա, ըստ Բագրատյանի, Հայաստանը ոչ մի իրավունք չունի ԼՂՀ-ի փոխարեն բանակցելու:
Ինչ վերաբերում է Հայաստանի կողմից ԼՂՀ անկախության ճանաչմանը, ապա Բագրատյանն ասում է, որ Հայաստանը կճանաչի ԼՂՀ անկախությունը, եթե ԼՂՀ-ն դիմի այդ հարցով: Նախագահի թեկնածուն նշեց, որ այսօր իշխանություններն էլ են հասկանում, որ ԼՂՀ-ն պետք է դառնա բանակցային կողմ, պարզապես այս թեման օրակարգում չեն ընդգրկում: